ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կառավարությունը կշարունակի նիստերն անել հեռավար, քվեարկությունը՝ գրավոր

Կառավարությունը կշարունակի նիստերն անել հեռավար, քվեարկությունը՝ գրավոր

Ավանդաբար յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող կառավարության նիստերն, ինչպես հայտնի է սեպտեմբերի 27-ից հետո չեն անցկացվում։ Նոյեմբերի 9-ի՝ զինադադարի պայմանագրի կնքումից հետո էլ գործադիրը նիստեր չի անցկացնում։ Վաղը ևս կառավարության նիստ տեղի չի ունենա։

« Ռազմական դրություն հայտարելուց հետո կառավարությունը շարունակում է լիարժեք կատարել իր գործառույթները և ընդունել կառավարության համապատասխան որոշումներ՝ հեռավար կարգով և գրավոր քվեարկությամբ»,- այս մասին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից։

 

  • Կիսվել: