ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը կփոխհատուցի միայնակ տարեցների կոմունալ ծախսերը․ կան բացառություններ

Կառավարությունը կփոխհատուցի միայնակ տարեցների կոմունալ ծախսերը․ կան բացառություններ

Կառավարությունը կփոխհատուցի միայնակ տարեցների կոմունալ ծախսերը: Համապատասպան որոշումը կայացվեց այսօրվա նիստում:

Խոսքը սակայն վերաբերում է միայն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձանց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ հաշվարկներն արվել են նախորդ երկու տարիների սպառման ցուցանիշները նկատի ունենալով:

Դրանց համապատասխան կումունալ ծախսերը միջինը կազմել են 12 հազար դրամ: Կառավարությունը հույս ունի, որ դա բավարար կլինի ամբողջությամբ փոխհատուցման համար:

Ամեն դեպքում նախարարն ասաց, որ ամեն տարի, եթե անհրաժեշտություն լինի, վերանայումներ կլինեն:

 

  • Կիսվել: