երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունն հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում․ Վարչապետ

Կառավարությունն հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում․ Վարչապետ

Կառավարությունը հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Կառավարությունը հոգում է, որ մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պատվաստման գործընթացին առնչվող այլ խոսակցություններին:

«Հաջորդ շեշտադրումը, որ շատ հաճախ լսում եմ, հետևյալն է, որ փորձում են պատվաստման գործընթացի մեջ դավադրություն տեսնել: Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել: Այս դահլիճում նստած բոլոր մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Այնպես որ քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելելիս նախ՝ մենք ինքներս ենք այդ կարգը պահպանում: Ես ինքս պատվաստված եմ, մենք բոլորս պատվաստված ենք, մեր ընտանիքի անդամները պատվաստված են:

Եթե անկեղծ լինեմ, հիմա մտածում եմ, որ նաև բժշկական ցուցումների համաձայն, երբ հակամարմինների հետ կապված հասկանանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք պետք է դա անպայման անենք: Մեր պատվաստման ցուցանիշները բավականին ցածր են, այդ թվում՝ տարածաշրջանային առումով, դա իր բացատրություններ ունի՝ կապված տարվա առաջին կեսում մեր երկրում հաստատված քաղաքական իրավիճակի հետ և դրանից բխող իրավիճակների հետ, բայց մենք պետք է բաց թողնվածը լրացնենք, այս խնդիրը լուծենք»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: