կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից 37-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը սահմանելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թվականի ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: