ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծառերը կարելի է կտրել, այլ տեղում տնկել, իսկ կամուրջը կարգի բերել, լուսավորել. Փաշինյան

Ծառերը կարելի է կտրել, այլ տեղում տնկել, իսկ կամուրջը կարգի բերել, լուսավորել. Փաշինյան

«Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհի կամուրջը մի պահ երեւում է, հետո անցնում ծառերի հետեւը, ծառերը պետք է կտրել եւ այլ տեղում տնկել». Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս այդ ճանապարհով ացնում էի, նկատեցի, որ ճանապարհին կա բավականին հին կամուրջ կա։ Եվ այդտեղից երթեւեկելիս այդ կամուրջը մի պահ երեւում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել եւ այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ այդ ճարտարապետական հուշարձան է»,- նշեց Վարչապետը:

  • Կիսվել: