շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ, ուղիղ հրահանգեց՝ ջարդեք մարդկանց. Իշխան Սաղաթելյան

Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ, ուղիղ հրահանգեց՝ ջարդեք մարդկանց. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ երեկ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իշխանությունների կողմից կազմակերպվեց սադրանք եւ դա ամբողջությամբ իրականացնում էր ոստիկանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին ԵՊՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Երեկ գնացել ենք կառավարության դիմաց, ոնց որ հիմա, շատ քաղաքակիրթ ասել ենք, որ շենք չենք շրջափակում, ժողովուրդը սպասում է, պատգամավորները բարձրանում են ժողովրդի պահանջը փոխանցելու: Վերջին հաշվով, մենք առնվազն 350 հազար քաղաքացու անունից՝ խոսելու, նրանց ներկայացնելու մանդատն ունենք: Ի՞նչ տեղի ունեցավ, արգելեցին պատգամավորների մուտքը, քաղաքացիները փորձեցին բացել մուտքը եւ տեղի ունեցավ այդ սադրանքը: Արդյունքում պաշտոնական տվյալներով 111 հոգի բերման են ենթարկել ու 30-40 հոգու վրա փորձում են գործ կարել: Ունենք նաեւ ձերբակալվածներ: ՈՒնենք նաեւ մոտ 20 կալանավորված անձինք: Փորձում են այս ճանապարհով շարժման ակտիվիստներին մեկուսացնել ու վխեցնել քաղաքացիներին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա երեկվա ոստիկնության կողմից բիրտ ուժի կիրառումը պայմանավորեց նրանով, որ մայիսի 28-ին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներով. «Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ, շատ ուղիղ հրահանգեց, որ ջարդեք մարդկանց»,-ասաց Սաղաթելյանը:

  • Կիսվել: