շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում․ Փաշինյան

Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում վտահություն հայտնեց,որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը։ 

«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից: 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել Կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօրվա նիստում ընդունվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը։

  • Կիսվել: