շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարության որոշմամբ Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչվեցկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու

Կառավարության որոշմամբ Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչվեցկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին:

Նպատակը «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելն է, որը միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը:

Որոշմ ան հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» կետից։ Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար:

  • Կիսվել: