հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարության նիստերը հեռավար կարգով անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում

Կառավարության նիստերը հեռավար կարգով անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում

ՀՀ կառավարության և նախարարական կոմիտեի նիստերը հեռավար անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին»,- ասաց Ավինյանը:

Նշենք, որ այսօր որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

  • Կիսվել: