երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը, այսօր որևէ պետական գերատեսչություն ֆեյքերի ֆաբրիկա չի պահում. Արթուր Հովհաննիսյան

Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը, այսօր որևէ պետական գերատեսչություն ֆեյքերի ֆաբրիկա չի պահում. Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների և հանրային հարցերի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վկայակոչելով մամուլի տեղեկությունները, այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ կառավարության Հաանրային կապերի ՊՈԱԿ-ի ֆեյք օգտատերեր է պահում ու դրանց միջոցով ատելության խոսք տարածում:

Հիշեցնենք՝ հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի նախաձեռնությունը՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծելու մասին:

«Այդ ֆեյքերը ատելության խոսքի ու բռնության կոչի հիմնական մունետիկներն են: Մենք, հուսով եմ, աշխատանքային խմբում քննարկելու ենք այդ հարցերը՝ որ կա իքս ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում է ֆեյքերի բանակը, հիմնական գրոհը բոլոր նրանց դեմ, ովքեր հանդգնում են իշխանության կարծիքի դեմ կարծիք հրապարակել», -արտահերթ նիստում իր ելույթում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելեց, որ աշխատանքային խումբ կհրավիրվեն կառավարության Հանրային կապերի ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, որպեսզի կարողանան հասկանալ՝ ո՞րն է նրանց հիմնական գործառույթը:

Ի պատասխան Սարգիս Խանդանյանը փորձեց ուղղել Զոհրաբյանին՝ նկատելով, որ պատգամավորի ունեցած տեղեկատվությունը մեկուկես-երկու տարվա վաղեմություն ունի, քանի որ նախկինում այդ ՊՈԱԿ-ը զբաղվել է «ֆեյքեր բուծելով»:

Հանրային կապերի ՊՈԱԿ-ի մասին պատգամավոր խոսքին, սակայն, անմիջապես արձագանքեց նույն ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, այժմ՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Ես որպես նախկին լրագրող և դեռ վեց ամիս առաջ այդ ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, վստահեցնում եմ, որ Ձեր ինֆորմացիան բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և խնդրում եմ հղում չանել տարբեր քաղաքական խմբակների կողմից մամուլում շրջանառվող տարբեր տեսակի մեղադրանքներին և այո, ինչպես նշեց պարոն Խանդանյանը, Ձեր տեղեկատվությունը երկու տարվա վաղեմություն ունի: Մինչ հեղափոխությունը մեզ հայտնի են հավաստի տվյալներ, որ այդ ՊՈԱԿ-ի խողովակներով արշավներ են իրականացվել ընդդիմության նկատմամբ: Վստահեցնում են, որ կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը, որևէ գերատեսչություն և իշխանության թիմի որևէ ներկայացուցչի կողմից ֆեյքերի ֆաբրիկա չի պահում այսօր», -հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:

  • Կիսվել: