երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ Խոսնակ

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ Խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է։

  • Կիսվել: