կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում. փոխնախարար

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում. փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Ռուսաստանի կողմից Սյունիքի մարզում Կապանում գլխավոր հյուպատոսության բացելու որոշման մեջ տեսնում է նաև քաղաքական բաղադրիչ:

Պարույր Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Կապանում հյուպատոսության բացումն ի՞նչ մեսիջ է պարունակում:

«Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Երկրները հյուպատոսություն են բացում՝ հաշվի առնելով համայնքը, տնտեսական շահերը, քաղաքական շահերը: Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի հետ»,-ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ասաց, որ նաև Ֆրանսիան է հայտարարել դրա մասին, կարծում է, որ այլ երկրներից էլ նույն ձևով կլինի ուշադրության աճ:

«Գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում: Բայց խոսքն այստեղ ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի, համապատասխան էներգետիկ, տրանսպորտային հնարավոր ծրագրերի մասին է: Քաղաքական բաղադրիչը միանշանակ կա: Նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ՝ իր բոլոր հետևանքներով: Սա հետաքրքրության նշան է»,-ասաց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: