շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Կանխիկ աջակցություն Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին»

«Կանխիկ աջակցություն Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին»

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող  դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին,  ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։ 

Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։ 

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։ 

  • Կիսվել: