չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Կանխակալ որոշումների ընդունումն անմեղ ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ ուղղված է երկու երկրների միջև խաղաղության ապահովման բանակցությունների տապալմանը». Ադրբեջանի ՄԻՊ

«Կանխակալ որոշումների ընդունումն անմեղ ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ ուղղված է երկու երկրների միջև խաղաղության ապահովման բանակցությունների տապալմանը». Ադրբեջանի ՄԻՊ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան ՛՛դիմել է միջազգային հանրույթին, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն Հայաստանի կողմից գերի վերցված եւ ազատությունից ապօրինաբար զրկված զինծառայողներ Աղշին Բաբիրովը եւ Հուսեյն Ախունդովը՛՛։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

՛՛Կանխակալ որոշումների ընդունումն անմեղ ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ ուղղված է երկու երկրների միջեւ ամուր խաղաղության ապահովման բանակցությունների տապալմանը՛՛,-ասված է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած հաղորդագրության մեջ:

Նա նաեւ դիմում է միջազգային հանրությանը եւ վճռականորեն պահանջում ՛՛գործուն միջոցներ ձեռնարկել անօրինաբար ձերբակալված զինծառայողների շուտափույթ ազատ արձակման համար՛՛:

 

 

  • Կիսվել: