շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս. Էրդողանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին (տեսանյութ)

Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս. Էրդողանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին (տեսանյութ)

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Էրդողանը հստակ պատասխան չի տվել:

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։

Մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման բանակցություններ են սկսել առանց նախապայմանների։ Չնայած դրան, Անկարան շարունակում է Հայաստանի հետ հաշտեցումը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ և հրապարակավ աջակցել Բաքվին, նաև Հայաստանի դեմ վերջին հարձակումից հետո։

  • Կիսվել: