երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ

Կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ

ԱԳՆ նախաձեռնությամբ 2024թ. սեպտեմբերի 9-ից 11-ը «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:

 Լուսաբանման ենթակա պաշտոնական հատվածը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին, ուստի լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև սեպտեմբերի 5-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝  https://forms.gle/3wzPvaC7oCaKrxKz9:

 «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում` ուղիղ հեռարձակմամբ:

Մամուլի կենտրոնը հագեցած է տեսաձայնային սարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ՝ լարեր և այլ սարքավորումներ:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի սոցիալական հարթակներին՝

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պաշտոնական կայքէջ` https://yerevandialogue.com/

X: https://x.com/yerevandialogue?s=21&t=1UdicjPijNFiRd89OC-XZQ

Facebook: https://www.facebook.com/YerevanDialogue/

Instagram: https://www.instagram.com/yerevandialogue?igsh=MWt3eHFyMWx1cjhsMg==

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն․

 +374 60 620 205/206

  • Կիսվել: