հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 4–5-ը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
 
Քննարկվել են Հայաստան–Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ գործընկերության զարգացմանը և այդ համատեքստում Հունաստանի շարունակական աջակցությանը։

  • Կիսվել: