երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը ՀՀ Կառավարության հիմնարար գերակայություններից են. Ավինյան

Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը ՀՀ Կառավարության հիմնարար գերակայություններից են. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ. ուղերձում ասված է.

«Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս:

Որպես ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի նախագահ՝ վերահաստատում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի Կառավարության հիմնարար գերակայություններից են: Այդ հանձնառությամբ շնորհավորում եմ մայրերին, կանանց և աղջիկներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով անխախտ առողջություն, լուսավոր ու անհոգ ժպիտ»:

  • Կիսվել: