շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում:

Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ:

Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը:

Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»։

 

  • Կիսվել: