շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կան զինված խմբեր, այդ թվում Ձեր կողմնակից, մինչև չզինաթափվեն, ընտրություն չի կարող լինել. Մարուքյանը՝  Փաշինյանին

Կան զինված խմբեր, այդ թվում Ձեր կողմնակից, մինչև չզինաթափվեն, ընտրություն չի կարող լինել. Մարուքյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թվարկեց թե ովքեր են պահանջում վարչապետի հրաժարականը։ Մարուքյանը հերատքրքրվեց արդյոք թվարկվածները ժողովրդի մաս չեն կազմում։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նորից պետք է հղում անել ժողովրդին․

«Այդ քաղաքական ուժերն առաջարկում են ստեղծել Հայաստանում անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, քանի որ առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի իշխանությանը, չունի հենարան խորհրդարանում և նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, քանի որ պայման է դրվում, որ այդ մարդը չպետք է մասնակցի ընտրություններին: Հետևաբար` այս պայմաններում, եթե տեղի ունենա փոփոխություն և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան, լեգիտիմության ոչ մի աղբյուր ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը, իհարկե, պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են, այդ կարգավիճակի են հասցնելու: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ: Այդ մարդկանց, ըստ էության, հարյուր տոկոսը, ովքեր հրաժարականը պահանջում են, դրանք այն մարդիկ են, որոնք 2018 թվականի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում մի մասը՝ ներքուստ, մի մասը՝ հրապարակային, հիմա առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի»,-ասաց նա և նշեց, որ այդ կազմի ասելիքը չի փոխվել:

Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն պահանջում ընդդիմախոսները: «Ես չեմ ասում 7 տոկոսանոց ուժը ոնց կարող է ժողովրդի անունից խոսել, ես ասում եմ, որ ժողովրդի անունից կարող է խոսել ժողովուրդը, և տարօրինակ է, որ չի առաջարկվում աներկբա և միանշանակ այնպիսի մեխանիզմ, որտեղ ժողովուրդը խոսելու հնարավորություն կունենա»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է նրան, ինչն իրենց ձեռնտու է:

«Մենք կարծում ենք՝ ընտրություններ այս պահին անհնարին, դժվար է կազմակերպել, որովհետև կան բազմաթիվ զինված խմբեր, այդ թվում Ձեզ կողմնակից զինված խմբեր, Ձեզ համար ցույց անողն աջակցելիս սպառնում էր մեր տունը գրավել, որը մինչ այս պահը կալանավորված չէ, մինչև չզինաթափվեն ընտրություն չի կարող լինել, զինաթափեք այսօր և վաղը անենք ընտրություններ: Դուք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի գծի մեջ, որ միայն դուք եք և մյուս թեկնածուն, մենք էլ ենք թեկնածու առաջարկել, ընտրություններին մասնակցելու ենք, կարող ենք արդար ընտրություն կազմակերպել, կարող ենք զինաթափել բոլորին, որին Դուք չեք կարողանում զինաթափել: Ըստ էության չունենք իշխանություն, ո՞նց ենք ընտրություն կատարելու»,-ասաց նա:

  • Կիսվել: