հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կան մարդիկ, որոնք տեսակետ հնչեցնելով վնասում են այսօրվա մեր հաղթանակների վերջնական կերտման գործին․ Անդրանիկ Քոչարյան

Կան մարդիկ, որոնք տեսակետ հնչեցնելով վնասում են այսօրվա մեր հաղթանակների վերջնական կերտման գործին․ Անդրանիկ Քոչարյան

յն միասնությունը, որը հայտարարված է հասարակության մեջ՝ ամբողջական չէ, մեծամասամբ հասարակությունը կիսում է ռազմական դրության, պատերազմի բոլոր դժվարությունները, բայց ամեն ճիշտ բան չէ, որ պետք է հնչեցնել պատերազմական պայմաններում։

Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերով նախատեսվող պատիժների մասին։

Նա նշեց, որ գործակալները հիվանդ մարդիկ են և չի ցանկանում, որ բոլորին նայի գործակալների տրամաբանության մեջ, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով հնչեցնում են տեսակետներ, որոնք վնասում են այսօրվա մեր հաղթանակների վերջնական կերտման գործին։

 
 

«Մի հատ հիշեք՝ 90-ականներին ընդդիմադիր մամուլն ինչ էր գրում։ Շատերդ երևի չեք կարդացել, Հովիկ Աղազարյանը կհիշի։ Վազգենը երբ հրաժարական տվեց, ժամանակ ունեցավ այդ ամենը կարդալու։ Մի օր ասաց՝ դու կարդացե՞լ ես, Արծվաշենից հետո էս ի՞նչ են անում, կամ ընթացքում։ Այդ անկումային տրամադրությունները մասսայական սերմանվում էր, դրա համար շատերը փախնում էին, շատերը երեխան դեռ չծնված էին փախցնում։ Այսօր այդ խնդիրը չկա, այսօր մենք իրոք միասնականություն ենք կերտում նաև այս դահլիճում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: