ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կալանքից ազատված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդում տվեց

Կալանքից ազատված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդում տվեց

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը պատգամավորական երդում տվեց։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանն ավելի վաղ կալանքի տակ էր։ Ընդդիմությունը նրա ձերբակալությունը քաղաքականապես հիմնավորված եւ գործող իշխանության կողմից նախաձեռնված համարեց։ Դեկտեմբերի 10-ին պատգամավորն ազատ արձակվեց անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար, սակայն նա հերքում է իր մեղքը։

  • Կիսվել: