«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. « Այս տարվա մարտին «Փաստը» տեղեկացրել էր, որ փակվել է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը: Մենք պարզել էինք, որ Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը գնել է իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը: Հավելել էինք նաև, որ ռեստորանի տարածքում բացվելու է Նալբանդյանի նորաբաց «88» ցանցի սուպերմարկետներից մեկը: Այն ժամանակ այս տեղեկությունը Նալբանդյանին պատկանող ընկերության գրասենյակից ո՛չ հաստատել էին, ո՛չ էլ հերքել: Եվ ահա, կիրակի օրը Մաշտոցի պողոտայի վրա՝ «Կակտուս» ռեստորանի տարածքում իսկապես բացվեց ևս մեկ «88» սուպերմարկետ: Ինչպես իր բոլոր բիզնես ծրագրերը, այս մեկի բացումն էլ Նալբանդյանն արել էր առանձնահատուկ ճոխությամբ՝ DJ-ով, երաժշտությամբ, բազմազան հյուրերով, հյուրասիրությամբ: Ասում են՝ ներկաներին նույնիսկ անակնկալներ են բաժին հասել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում