չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել լարվածությունը թուլացնող քայլեր

Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել լարվածությունը թուլացնող քայլեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տունը, Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի հետ։

Այդ զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ի նրանց համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։ «Բոլոր կողմերը հաստատել են իրենց կողմնակցությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը եւ ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կծառայեն։ Սալիվանը նշել է մեր մշտական անհանգստությունը Լաչինի միջանցքով անցման դժվարացման եւ այդ իրավիճակի աճող հումանիտար հետեւանքների առումով եւ կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- նշվել է հաղորդագրությունում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: