երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը արժանի է ձեր վստահությանը. Թանդիլյան

Ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը արժանի է ձեր վստահությանը. Թանդիլյան

Խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել՝ ինչու են այսքան կարևոր Երևանի ընտրությունները, ինչու են դրանք լինելու բեկումնային Երևանի, Հայաստանի ու Արցախի ճակատագրերի համար, և պատմել, թե ինչպիսի Երևան ենք մենք ուզում ունենալ. սա է նախընտրական քարոզարշավի մեր ռազմավարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին և լսեք նրանց, թե ինչքան կարևոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին, լսեք ու համոզվեք, թե ինչպես է հնարավոր ընտրություններով, մեկ ձայնով ու քվեով փոխել ամեն բան և իրականացնել իշխանազրկում»,- նշել է Թանդիլյանը։

Նա վստահեցրել է, որ իրենք արժանի են երևանցիների վստահությանը։

«Մենք ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ մենք, արժանի ենք ձեր վստահությանը, որովհետև անվերապահ նվիրված ենք մեր անելիքին, մեր նպատակին ու մեր հայկական երազանքին»,- գրել է քաղաքական գործիչը։

 

  • Կիսվել: