հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսրայելի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Ռիա Նովոստի

Իսրայելի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Ռիա Նովոստի

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: 

Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Jerusalem Times»-ին, առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:

Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, որոնցից 25­ը մահացել են:

  • Կիսվել: