ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսպանիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

Իսպանիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

Իսպանիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2020թ. նոյեմբերի 30-ին Իսպանիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: