ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսկ ինչո՞ւ Աննա Հակոբյանը հերոսածին չէ. Փաշինյանը` Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Իսկ ինչո՞ւ Աննա Հակոբյանը հերոսածին չէ. Փաշինյանը` Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իր որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման հարցն ունի 3 հարթություն` իրավական, քաղաքական և բարոյական։ Նա այդ մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
 
Նա նշեց, որ իրավականի մասով ընդունել է որդու փաստարկները` ՀՀ–ում հարցերը պետք է բացառապես իրավական ճանապարհով լուծվեն։ Փաշինյանը շեշտեց, որ խոնարհվում է զոհված զինծառայողների բոլոր ծնողների, ընտանիքի անդամների, երեխաների առջև, նաև բոլոր այն ծնողների, որոնք ՀՀ–ին զինվոր են տվել։ Բայց նաև նշեց` հարցի բարոյական կողմը բավականին բարդ է` ո՞վ է հերոսածին մայր, իսկ ո՞վ հերոսածին մայր չէ։
 
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի դեմ, որը 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մեկնել, այն դեպքում, երբ զորակոչի ենթակա չի եղել, որովհետև ծառայությունը նոր էր ավարտել։ Վարչապետը որոշեց որդու հետ կապված մի դրվագ պատմել։
 
«Մարտական հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, և այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ իրենք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չէր սպանելու իմ որդուն։ Մի հարց` եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլինե՞ր հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է կողքով, նա դարձել է հակահերոս։ Եթե բեկորը սպաներ, Աննա Հակոբյանը կլինե՞ր հերոսածին մայր, իսկ հիմա երբ մմ–երով անցել է, Աննա Հակոբյանն այլևս հերոսածին մայր չէ»,– հարց ուղղեց Փաշինյանը։
Նա շեշտեց նաև, որ դա կատարվում էր այն օրերին, երբ Աշոտ Փաշինյանը մայրը` Աննա Հակոբյանն առաջնագծում էր` զենքը ձեռքին։
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցի քաղաքական կողմին` ընդգծելով, որ ՀՀ–ում իրավակարգը պետք է գործի։

  • Կիսվել: