շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իշխող ուժը Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունի՞. պարզաբանում է ՔՊ–ականը

Իշխող ուժը Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունի՞. պարզաբանում է ՔՊ–ականը

ՀՀ իշխանությունն իր առջև քաղաքական նպատակ է դրել կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, բայց այդ նպատակն ուղղված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե որպես իշխող ուժ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունեն, թե ոչ։
 
«Որպես նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առջև դրել է հետևյալը` բոլոր կատարված հանցագործությունների համար պետք է քայլեր ձեռնարկել։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, իրավական հարց է»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
 
Նա շեշտեց, որ նպատակը ձևակերպված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները կատարողներին պատժելն է։

  • Կիսվել: