հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանությունը ձախողել է գրեթե բոլոր ոլորտներում, բայց ժողովրդից 5 տարվա մանդատ ունի ստացած. Էդմոն Մարուքյան

Իշխանությունը ձախողել է գրեթե բոլոր ոլորտներում, բայց ժողովրդից 5 տարվա մանդատ ունի ստացած. Էդմոն Մարուքյան

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. ես ինքս չեմ պատրաստվում, դա ապակառուցողական առաջարկ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալո հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելու առաջարկին։

«Իշխանությունը ձախողել է գրեթե բոլոր ոլորտներում, բայց ժողովրդից 5 տարվա մանդատ ունի ստացած եւ պետք է իր տված խոստումները կատարի: Ասել, որ չստացվեց խոստումները կատարել, դե մենք գնացինք, դա արդար չի: Իրենք պետք է կատարեն խոստումները: Մենք դրա համար ենք այստեղ»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն չի բոյկոտել ԱԺ նիստերը

«Մենք ասել ենք, հիմա դուրս ենք գալիս եւ սպասում ենք քաղաքական եւ իրավական գնահատականների»։

 

 

  • Կիսվել: