չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա. Մինասյան

Իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա. Մինասյան

Հայաստանի իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ հենց ներկա իշխանությունն է ապահովել Քաշաթաղի եւ Լաչինի ճանապարհի հանձնումը։ «Հենց ձեր իշխանությունն է հանձն առել լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա դուք եկել եք այստեղ եւ նոտացիաներ եք կարդում, թե, իբր, գնացեք եւ պահանջեք ռուսներից։ Ռուսներից էլ կպահանջենք, բայց դուք առաջինն եք, որ պետք է պատասխանատվություն կրեք այս ամենի համար։ Չէ՞ որ Հայաստանի կառավարությունն է երկիրը հասցրել այս վիճակին»,- ասել է Մինասյանը։

  • Կիսվել: