ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իշխանությունները ՏԻՄ ընտրություններում պարտությունից խուսափելու նոր մարտավարություն են մշակել

Իշխանությունները ՏԻՄ ընտրություններում պարտությունից խուսափելու նոր մարտավարություն են մշակել

Իշխանությունները նոր մարտավարություն են մշակել, թե ինչպես սրբագրեն ՏԻՄ ընտրությունների արդյունքներն այն համայնքներում, որտեղ նրանք պարտվել են կամ չեն կարողացել մեծամասնություն հավաքել համայնքի ղեկավար դառնալու համար:

Մասնավորապես՝ այդ համայնքներում իշխանության ավագանու անդամները որոշել են ինքնաբացարկ հայտարարել՝ այդպիսով նախաձեռնելով ՏԻՄ նոր ընտրություներ:

Նման իրավիճակ է ստեղծվել Վեդի խոշորացված համայնքում, որտեղ փաստացի պարտություն է կրել նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, և ՔՊ ավագանու անդամները դիմել են ԿԸՀ՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելով, որեսզի Վեդիում տեղի ունենան նոր ընտրություններ:

Նման իրավիճակ է նաև Ամասիա համայնքում, այնտեղ նույնպես ՔՊ-ն մեծամասնություն չի հավաքել, և ՔՊ անդամները դիմել են ԿԸՀ՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելով: Այս համայնքում նույնպես տեղի կունենան նոր ընտրություններ:

Չի բացառվում, որ նման մարտավարության ՔՊ-ն դիմի նաև այլ համայնքներում, որտեղ չի կարողացել բացարձակ մեծամասնություն ստանալ և համայնքի ղեկավարներ ունենալ:

  • Կիսվել: