երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Իշխանությունների հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիա՝ ուղիղ

Իշխանությունների հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիա՝ ուղիղ

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպվել, որը նախաձեռնել է «Միասին» շարժումը։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, հիշեցնենք, վերջերս բողոքի ակցիա իրականացրեց Ազգային ժողովի շենքի դիմաց։

Շարժումը կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում, անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։

Շարժումը հիմնադրել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սերժ Սրապիոնյանը, Արամ Գասպարի Սարգսյանը և այլք: Շարժումը կներկայացնի այլընտրանքային ժամանակավոր կառավարության ծրագրային հիմնական դրույթները և հետագա գործողությունների տրամաբանությունը։

 

  • Կիսվել: