հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել. մեդիատեռորի հերթական փորձն է. ՔՊ խոսնակ

Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել. մեդիատեռորի հերթական փորձն է. ՔՊ խոսնակ

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեղեկություններին, որ Սյունիքի մարզում` Իշխանասարում, մարտեր են ընթանում:

«Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։ Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել, էլ ուր մնաց՝ մարտեր ընթանան։

Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»։

  • Կիսվել: