շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան

Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան

Իշխանափոխության հանրային պահանջ ես չեմ տեսնում: Այդ մասին Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ես որպես քաղաքացի իմ կարծիքն արտահայտել եմ և պնդում եմ»,- նշեց նա: 

Բադասյանը հիշեցրեց, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով. «Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ընտրությունը կատարել է: Հետընտրական իրավիճակներում կամ որևէ քաղաքական իրադարձությանն արձագանքելու դեպքում, բնականաբար, կա Սահմանադրությամբ նախատեսված պրոցես, և այդ պրոցեսները պետք է կիրառվեն»:

Ինչ վերաբերում է 2018 թվականին և այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը, ՊԵԿ նախագահը նկատեց. «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 18 թվականի հավաքները:

Այն ժամանակ պայքարում էինք կոռուպցիայի, ամենաթողության և դրա միջոցով պետական ինստիտուտները, այդ թվում՝ անվտանգությամբ զբաղվող պետական ինստիտուտները քայքայելու դեմ, և այդ պայքարը հաջողությամբ է պսակվել, և հիմա դժվարին պայքար է գնում, որ այդ պետական ինստիտուտները կառուցվեն»:

  • Կիսվել: