հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է. «Ժողովուրդ»

Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը:

 

Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում:

Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով:

Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարեւոր փաստաթուղթ է եւ պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել:

Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: