ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանն այս պահին քաղաքացիներին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանն այս պահին քաղաքացիներին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Բաղմարյան պողոտայից կոչ է անում գալ Ֆրանսիայի հրապարակ:

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփեց օրը՝ նշելով, որ իրենք ԱԺ նիստ էին հրավիրել, սակայն ՔՊ-ականները բոյկոտեցին, իրենք շրջափակեցին կառավարության շենքը՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հարցերին պատասխանի, սակայն պատասխան չստացան:

Սաղաթելյանն ասաց, որ այնուհետև իրենք եկան կառավարական ամառանոց, ներկայացրին իրենց պահանջները, ոստիկանությանը դիմեցին, որ Դեմիիրճյան փողոցը բացի, ինչը տեղի չունենալուց հետո, ըստ Սաղաթելյանի, ոստիկանները սադրանքների դիմեցին, բռնություն գործադրեցին, կիրառեցին հատուկ միջոցներ, կան բերման ենթրակվածներ ու տուժածներ:

նա հավելեց, որ այս պահին շարժվում են Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի:

  • Կիսվել: