ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրենք հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու. Իշխան Սաղաթելյան

Իրենք հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու. Իշխան Սաղաթելյան

Իրավիճակը ճիշտ չեն գնահատում, նրանք ընտրել են ժողովրդին երկրորդ անգամ խաբելու ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը։

Հիշեցնենք, փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

«Իրենք փորձելու են այս ժամանակահատվածում ամրացնել իրենց իշխանությունը, փորձելու են ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ամրանալ ուժային համակարգում, որ կարողանան պահել իրենց իշխանությունը: Այլ ճանապարհ չունեն պահելու իշխանությունը:

Իրենք պարզ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու: Իրենք շարունակելու են թաքնվել ժողովրդի թիկունքում, խոսել ժողովրդի անունից, ասել, որ մենք 2018-ին քվե ենք ստացել, բայց 2018-ին մեր հնրությունն իրենց քվե էր տվել, որովհետեւ իշխանությունը խոստացել էր, որ իրենք ավելի ապահով են լինելուավելի լավ են ապրելու, ավելի բրեկեցիքկ երկիր ենք ունենալու: Քաղաքացիները նրանց վստահության քվե չէին տվել, որ գնան ու մեր երկիրը հասցնեին անդունդի եզրին»:

 

  • Կիսվել: