շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրազեկման ակցիայի մասնակիցներից խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել. «Զանգ»

Իրազեկման ակցիայի մասնակիցներից խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել. «Զանգ»

Ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։ Այս մասին ասված է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Այդպիսով ոստիկանությունը բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։

ՄԻՊ-ին կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը այսօր բերման է ենթարկել «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի երեք մասնակիցների, որոնք վրանը պահած իրազեկման երթ էին իրականացնում․

«Բայց իրազեկման մեր երթը միեւնույն է՝ շարունակվում է։

Ոստիկանությունը չպիտի՛ որոշի՝ մենք ուր պիտի քայլենք, բայց դրա համար մեզ պետք է քո օգնող ձեռքը, որովհետև եթե իրար պահող մեր ձեռքերը շատ լինեն, ոստիկանությունը այլեւս չի կարողանա մեզ անջատել իրարից ու մենք ավելի վստահ կքայլենք դեպի մեր երազանքի պետության ապագան որոշելու ճանապարհով»,- նշել են քաղաքացիական շարժման անդամները։

 

  • Կիսվել: