շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
«Իրավունք»․ ՀՅԴ առանցքային դեմքերը , իրենց քայլերը  սփյուռքյան ՀՅԴ կառույցների ղեկավարների հետ համաձայնեցնելով, պատրաստվում են պայքարել ԿԳՄՍ նախարարի դեմ

«Իրավունք»․ ՀՅԴ առանցքային դեմքերը , իրենց քայլերը սփյուռքյան ՀՅԴ կառույցների ղեկավարների հետ համաձայնեցնելով, պատրաստվում են պայքարել ԿԳՄՍ նախարարի դեմ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ երիտասարդական միության պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, թեւակոխում է եզրափակիչ փուլ:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ խնդրով որոշել են լրջագույնս զբաղվել ՀՅԴ առանցքային դեմքերը, ընդ որում՝ իրենց քայլերը համաձայնեցնելով սփյուռքյան ՀՅԴ կառույցների ղեկավարների հետ:

Ըստ այդմ, այժմ քննարկվում են առաջիկայում Ա. Հարությունյանին «շախ եւ մատ» անելու հնարավոր տարբերակները, որից հետո կամ նա հոժարակամ կհեռանա, կամ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի մի հարմար պատրվակով հրաժարվել իր «սուպեր» նախարարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: