ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Իրավունք»․ ԱԺ-ն քննարկել է «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը

«Իրավունք»․ ԱԺ-ն քննարկել է «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ամիսներ առաջ աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի ժամանակ:

Նա մասնավորապես, նշել է. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը եւ ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ: Սակայն շարունակում եմ երազել եւ գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»:

Ասվածը, թվում է թե, անլուրջ է, սակայն պարզվում է՝ ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին:

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

Ըստ նախագծի՝ փոփոխություններն ու լրացումները վերաբերում էին տիեզերական ոլորտում բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն եւ այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: