հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լարված է, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը. Փաշինյանը՝ Պուտինին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լարված է, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը. Փաշինյանը՝ Պուտինին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին. չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին այսօր Ռուսաստանի նախագահա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Լեռնային Ղարաբաղտ հումանիտար ճգնաժամի մեջ։ Լեռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը՛՛,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցն արգելափակվել է ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է դրանով․ ՛՛Մենք պատրաստ ենք սկսել հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա՛՛։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանապահ և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել երկաթուղով տրանսպորտների տեղաշարժը։ ՛՛Եվ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի երկաթուղին բաց կլինի Հայաստանի երկաթուղային բեռների համար Նախիջևանի, Ադրբեջանի Հանրապետության միջով, օրինակ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն՛՛:

 

  • Կիսվել: