ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրավիճակն է փոխվել. նախկինում ե՞րբ է եղել, որ ՀՀ-ն ենթարկվի հարձակման, ներխուժեն Ջերմուկ, Սոթք. ԱԳ փոխնախարար

Իրավիճակն է փոխվել. նախկինում ե՞րբ է եղել, որ ՀՀ-ն ենթարկվի հարձակման, ներխուժեն Ջերմուկ, Սոթք. ԱԳ փոխնախարար

Կառավարությունը բազմիցս նշել է, որ մենք բանակցում ենք խնդիրը մի քանի ուղղություններով, թե խաղաղության պայմանագրի շուրջ, թե սահմանների սահմանազատման, թե ճանապարհային ուղիների բացման, եւ նաեւ ԼՂ-ում անվտանգության եւ մարդու իրավունքների ապահովման մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնում բանակցությունների օրակարգից, փոխնախարարն ասաց. «Բայց չեք կարծո՞ւմ, որ մարդու իրավունքների, անվտանգության մասն է ձեր նշած հարցը: Իհարկե, առանց դրանց քննարկել այդ հարցն անհնար է»:

Ինչ վերաբերում է նրան, որ նախկինում Հայաստանը բարձրացնում էր Արցախի ինքնորոշման հարցը, այսօր Արցախի բնակչության անվտանգության հարցը, այսինքն առանջնահերթություններ են փոխվել, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Առաջնությունների փոխման հարց չէ, իրավիճակի փոփոխման հարց է: Նախկինում ե՞րբ է եղել, որ Հայաստանը ենթարկվի ռազմական հարձակման, երբ է եղել, որ ներխուժեն Ադրբեջանի զորքերը Ջերմուկ, Սոթք»:

Նա ընդգծեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր բանակցությունները զրո կետից սկսելու մասին, բոլորովին այլ հանգամանքներ էր հաշվի առնում. «Հաշվի էր առնվում Ղարաբաղի ընդգրկումը բանակցային գործընթացում, որը բացթողում էր: ԱԳՆ-ն նույն, եթե ոչ ավելի ակտիվ կերպով շարունակում էր բանակցությունները նույն Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ի՞նչ փոփոխության մասին ենք խոսում: Իհարկե, առաջնայնությունները փոխվել են, Առաջնահերթ է դարձել ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, օտար զորքերի դուրսբերումը, Հայաստնի տարածքային ամբողջականության ապահովումը»,-ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ Մադրդյան սկզբունքներով Արցախի անկախ կարգավիճակի մասին խոսք չի եղել. «Նախատեսվում էր, որ հետագայում պետք է լինի հնարավորություն կազմակերպել հանրաքվե,  թե ինչ ձեւաչափով, որեւէ նշում չկար, որը կարող էր պգայի մասին տալ լուծումներ: Նույնը խոսում ենք հիմա, մարդու իրավունքներ եւ անվտանգություն... եթե կա խնդիր, որը պետք է լուծվի,  բա մի ձեւով պետք է լուծվի չէ՞ դա: Դա առանձին բանակցությունների առարկա է»: 

  • Կիսվել: