շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
«Իրատես»․ իշխանություններին անհանգստացնու՞մ են Սերժ Սարգսյանից եկող ազդակները

«Իրատես»․ իշխանություններին անհանգստացնու՞մ են Սերժ Սարգսյանից եկող ազդակները

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսեւորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ:

Իշխանությունները խիստ վախեցած են նաեւ ցանցային պայքարի անկանգ դրսեւորումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ` ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել` Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։

Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն` նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին եւ արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: