երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրաքում գտնվող ՀՀ 9 քաղաքացի վերադարձել են Հայաստան

Իրաքում գտնվող ՀՀ 9 քաղաքացի վերադարձել են Հայաստան

Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
 
Քաղաքացիներից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան: Մարտի 17-18-ն Իրաքում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստան նրանց վերադարձին՝ Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։
 
Մասնավորապես, Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանի ուղեկցությամբ նրանք մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։
 
Քուվեյթում և Իրաքում ՀՀ դեսպանություններն օժանդակություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիների Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագրեր ստանալու, ինչպես նաև ցամաքային ուղևորափոխադրումն անվճար և ուղեկցությամբ ապահովելու հարցում։
 
Իրաքում մնում են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել:

  • Կիսվել: