Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի, կխանգարի Կովկասում ամերիկյան ծրագրերին. Վելայաթի
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջանցքի ստեղծման նախագիծը «դավադիր» է և ուղղված է Հայաստանի սահմանների փոփոխմանը և բաժանմանը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ հավելելով, որ Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» հանձնելով ԱՄՆ-ի վերահսկողությանը։
«Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել։ Այս միջանցքը տնտեսական ճանապարհ չի լինի, այլ կդառնա «Թրամփի վարձկանների գերեզմանատուն», և Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց նրա կկանգնեցնի այն։
Հայաստանի ժողովուրդը դեմ է իր երկրի բաժանմանը, և այդ երկրի վարչապետը նույնպես իր անհամաձայնությունն է հայտնել այդ նախագծին Իրան կատարած այցի ժամանակ: Այդ միջանցքի իրականացումը սպառնում Է Հարավային Կովկասի անվտանգությանը, և Ռուսաստանը ռազմավարական առումով դեմ է դրան»,-հավելել է նա:
Մանրամասները՝ այստեղ:


