ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը. ԻԻՀ ԱԳՆ

Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ երեկ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

Զարիֆը, մասնավորապես, նշել է. ՛՛Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ պատերազմից տուժած տարածքների վերականգնման,Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ՛՛։

Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Շամխանին նշել է․  ՛՛Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը՛՛։

 

  • Կիսվել: