ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանը միշտ աջակցել է տարածաշրջանի երկրների անկախությանն ու հզորությանը. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը՝ Գրիգորյանին

Իրանը միշտ աջակցել է տարածաշրջանի երկրների անկախությանն ու հզորությանը. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը՝ Գրիգորյանին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին այսօր շաբաթ առավոտյան Թեհրանում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է,որ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը, գրում է parstoday.ir-ը:

Noornews-ի փախանցմամբ՝ Ալի Լարիջանին, արտահայտելով Իսլամական Հանրապետության գոհունակությունը Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական, անվտանգության և պաշտպանական հարաբերությունների մակարդակից, ընդգծել է հյուսիսային հարևանի հետ գործընկերությունը Հյուսիս-Հարավ միջանցքն ավարտին հասցնելու և Պարսից ծոցը Սև ծովին միացնելու գործում։

Հայտարարելով Իրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, Լարիջանին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին Իրանի տեսությանը և նշել. «Իրանը միշտ աջակցել է տարածաշրջանի երկրների անկախությանն ու հզորությանը՝ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար»։

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը նույնպես այս հանդիպման ժամանակ երկու երկրների միջև հարաբերությունները անվանեց աննախադեպ և նշեց, որ իր այցի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր առումներով։ Նա հավելեց. «Հայաստանը պատրաստ է մոտ ապագայում ստորագրել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ»։

Ընդգծելով ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ազգային դատական իրավասության իրականացման, սահմանների անփոփոխության և փոխադարձության սկզբունքի հինգ սկզբունքները՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է Իսլամական Հանրապետությանը տրամադրել անհրաժեշտ երաշխիքներ, որ Իրան-Հայաստան հարաբերությունները չեն վնասվի, և որ այդ երկիրը իր բնույթով դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»։

Գրիգորյանը այս հանդիպման ժամանակ պարզաբանեց, որ խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնություններում հստակորեն պահպանվել է Հայաստանի մենաշնորհը անվտանգության, ռազմական և մաքսային հարցերում:

  • Կիսվել: