ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը կմասնակցի Հայաստանում ռազմավարական ճանապարհի վերակառուցմանը

Իրանը կմասնակցի Հայաստանում ռազմավարական ճանապարհի վերակառուցմանը

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը, գրում է parstoday.com-ը:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այսօր այցել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին: Այս ճաանապարհը կօգտագործվի Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար: տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան:

Այցի ընթացքում, փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը:

Տաթևի ճանապարհը գործելու է որպես այլընտրանք՝ Գորիս-Կապան ճանապարհի համար: Սակայն հաշվի առնելով տարածշքի ենթակառուցվածքի որոշ թերությունները, ծանր բեռնատարների տեղաշարժն այս ճանապարհով կարող է ուղեկցվոլ բարդություններով:

Հայաստանն Իրանից ներկրում է հիմնականում վառելիք ու նավթամթերք:

Բաքվի կառավարությունը վերջերս դիմեց անբարյացակամ քայլի՝ Գորիս-Կապան երթուղու մի հատվածում տեղադրելով մաքսային անցակետ և դեպի Հայաստան մեկնող իրանական բեռնատար ավտոմեքենաներից 130 դոլար մաքսատուրք պահանջեց:

  • Կիսվել: