շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները», - հայտարարեց իրանցի նախարարը։

Նա հայտարարեց, թե ամեն ինչ կանեն, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնեն։

  • Կիսվել: